Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պարոն Միրզոյան, քանի-քանի անգամ ենք խոսել կոնկրետ օրինակով, բայց ասողին լսող է պետք

Պարոն Միրզոյան, քանի-քանի անգամ ենք խոսել կոնկրետ օրինակով, բայց ասողին լսող է պետք
20.06.2019 | 18:19

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է ՀՀ-ում տարվող կադրային քաղաքականությանը, մասնավորապես՝ շրջանառվող տեսակետներին, թե ներկայիս իշխանության կադրային քաղաքականությունը վատն է:
«Խոսում են այն մասին, որ վարչապետը լավն ա, կադրային քաղաքականությունը լավը չի: Առաջարկում եմ ավելի կոնկրետ ասել, որովհետև օդի մեջ շատ վատ կադրային քաղաքականության մասին խոսելը մեզ հնարավորություն չի տալիս շտկել այդ վատ քաղաքականությունը»,- ասաց Միրզոյանը:


Պարոն Միրզոյանի համար ընդամենը մեկ օրինակ ենք ցանկանում բերել: Կոկորդիլոսների փառքով տարված Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի` ոլորտի կոմպետենտ լինելու մասին քննարկումները սկսել են դեռ մեկ տարի առաջ, երբ պարզ դարձավ, որ նա հողի չափման միավորներին ծանոթ չէ: Հետո պարզ դարձավ, որ նա մարզի կարևորագույն պաշտոններում իր ազգականներին է նշանակում: Կոկորդիլոսների ձվերի, դրանց թռչելու մասին էլ դեռ չենք ասում: Եվ այս ամենի մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք, ասել ենք, բարձաձայնել ենք: Այսքանից հետո ասել, թե կոնկրետ օրինակներով խոսեք, ներեցեք պարոն Միրզոյան, բայց արդար չէ: Կոնկրետ օրինակը պոզով-պոչո՞վ է լինում: Կոնկրետ անուն ենք տալիս, դուք դա չեք լսում, կամ արդարացնում եք ձեր թիմակցին, հետո ասում, թե խոսում են «ըստ օդում կախված լուրերի տեսության»: Ոչ, խոսում ենք երևութական, առարկայական ու կոնկրետ օրինակներով, պարզապես դուք լսելու ցանկություն չունեք:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ